Թանկյանը՝ Բուրդենի մասին. Պատիվ եմ ունեցել ուղեկցել նրան Հայաստանում![]() 9 հունիսի 2018 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ցնցված է հանրահայտ խոհարար և CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Այդ մասին նրա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ իր համար պատիվ էր ուղեկցել նրան Հայաստանում: Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը վախճանվել է հունիսի 8-ին Ֆրանսիայում: Նա 61 տարեկան էր: Նա ինքնասպան է եղել: «Ցնցված եմ Էնթոնի Բուրդենի մահվան լուրով: Մենք կորցրեցինք կյանքի, խոհանոցի, մշակույթի և ճշմարտության ազնիվ մի ջատագովի: Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ ժամանակ անցկացնել Հայաստանում CNN-ի համար նկարահանումների ժամանակ: Մեր սերն ու ցավակցությունը նրա ընտանիքին և նրան ճանաչողներին»,- ասվում է Թանկյանի գրառման մեջ: Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, իսկ 2017-ի աշնանը եղել է Հայաստանում: Նրան ուղեկցում էր Սերժ Թանկյանը: Հայտնի հաղորդավարը նաև Արցախ էր այցելել՝ իր «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ» հեռուստաշոուի համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց նրան սև ցուցակում ընդգրկելու մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |