ԵԱԶԲ-ն վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 9 հունիսի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) վերանայել է ՀՀ ՀՆԱ վերաբերյալ կանխատեսումը՝ բարձրացնելով մինչև 5,6% 2018-ի համար:Այս մասին ասված է կազմակերպության հրապարակած հունիսյան մակրոտնտեսական զեկույցում: Ավելի վաղ ԵԱԶԲ-ն Հայաստանի համար 2018-ին կանխատեսել էր ՀՆԱ-ի 3% աճ: Ըստ զեկույցի, ԵԱԶԲ-ում ակնկալում են, որ տնտեսությունում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա արագացնել աճի պոտենցիալ տեմպերը՝ առաջին հերթին, արտահանմանն ուղղված ճյուղերի հաշվին: Արդյունքում, 2018-ին ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 5,6% և մինչև 2020-ը կկայունանա 5% մակարդակում: Ըստ զեկույցի, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կպահպանվի բարձր մակարդակում: 2018-ի առաջին եռամսյակի տվյալներով, ՀՆԱ աճը 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 9,6%: Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիս ամսվա զեկույցը, որի համաձայն 2018-ին Հայաստանում կանխատեսվում է տնտեսության 4.1% աճ: 2019 և 2020-ին ՀԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է 4% աճ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |