«Ղարաբաղ Տելեկոմի» նոր՝ իջեցված սակագները հաստատվել են 9 հունիսի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ԱՀ ՀԾՏՄԿՊ) նիստում հաստատվել են 2018-ի սեպտեմբերի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից սահմանված հեռախոսակապի նոր իջեցված սակագները: Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»: Ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը նշել է, որ շարունակելու են սակագների իջեցումը՝ հավասարակշռելով եկամուտներն ու ծախսերը: «Կհայտարարենք նաև նոր փաթեթների մասին, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին խնայել իրենց տնտեսական հեռահաղորդակցության բյուջեն 20-90%-ով»,- ասել է Օդաբաշյանը: Հետվճարային բաժանորդների համար զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմի» բջջային և անշարժ ցանց, դեպի ՀՀ բջջային ցանցեր, դեպի ՀՀ անշարժ ցանցեր կնվազեն 15%-ով: Կանխավճարային բաժանորդների դեպքում զանգերը դեպի «Ղարաբաղ Տելեկոմի» բջջային և անշարժ ցանցեր, զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր և դեպի ՀՀ անշարժ ցանցեր ևս կնվազեն 15%-ով: 50%-ով հետվճարային քարտերի ամսավճարի իջեցում կլինի: «Ռոումինգի հարցը ևս քննարկվում է, սակայն այն կախված չէ միայն մեզանից: Հայաստանում կա 3 օպերատոր, որոնց հետ արդեն իսկ գործակցում ենք: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ պետք է կարողանանք հայտարարել ռոումինգի նոր սակագնային քաղաքականության մասին: Այսօրվա 3-րդ սերնդի համացանցը, որ ունի 50 ՄԳ արագություն, հզորանալու է՝ դառնալով 500 ՄԳ: Մեր երրորդ ցանցի 20 կայանների թիվը առաջիկա 18 ամիսների ընթացքում 10 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ կավելանա 40-ով»,- նշել է Օդաբաշյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |