«Կապան» ԲԿ-ի բաժանմունքի վարիչը 830.000 դրամ է հափշտակել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը, օգտագործելով պաշտոնեական դիրքը 830.000 դրամի հափշտակություն է կատարել: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախնական քննությամբ պարզվել է, որ բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված ու պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն ստացած մի տղամարդու վիրահատության համար նրա մորից խաբեությամբ պահանջել ու ստացել է 300.000 դրամ: Նույն հիմունքներով բուժօգնություն ստացած մեկ այլ քաղաքացու մորից էլ՝ 245.000 դրամ, մեկ ուրիշի կնոջից էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 35․000 դրամ՝ դարձյալ վիրահատության համար։ Բացի այս ոստիկանները պարզել են, որ «Կապան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչը հիվանդանոց ընդունված և ապահովագրական միջոցներով բուժօգնություն ստացած մի տղամարդուց էլ խաբեությամբ պահանջել ու ստացել է 250.000 դրամ` հափշտակելով ընդհանուր 830.000 դրամ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |