Մակունցը պատրաստ է տեղափոխել մշնախը Գյումրի, եթե անհրաժեշտ լինի![]() 9 հունիսի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ամբողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նա հայտնել է Գյումրիում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է shantnews.am-ը: «Այստեղ կա միայն ադմինիստրատիվ խնդիր: Նկատի ունեմ՝ կառավարության նիստերի հետ կապված հրատապ հանդիպումների կարիք է լինում: Հենց հասկանանք՝ այդ խնդիրներն ինչպես ենք կարողանում հասցեագրել, նաև շենքի հարցը կարգավորվի, պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր»,- ասել է նախարարը: Մակունցի կարծիքով՝ մշակույթի նախարարությունը չպետք է լինի մարզ տեղափոխվող միակ գերատեսչությունը: Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը շրջանառվում է դեռևս 2012 թվականից: Նման հարցադրման հիմքն այն է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել Գյումրիի՝ որպես մշակութային քաղաքի, կոլորիտը։ Տարբեր տարիներին քննարկվել է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |