Հրավառություն՝ աղջկա «սիրտը գրավելու համար». Արձանագրություն է կազմվել![]() 9 հունիսի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին, ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա «սիրտը գրավելու» համար: Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին: Կազմվել է համապատասխան արձանագրություն: Ավելի վաղ, կառավարության հունիսի 8-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին լուծել սահմանված ժամից ուշ հրավառություն անելու խնդիրը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |