Արցախի նոր ոստիկանապետը հայտնի է![]() 9 հունիսի 2018 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՀ ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նրանց նորանշանակ ղեկավարին: Նա Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել արդեն նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար: Ավելի վաղ, Արցախի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում էր ներկայացրելԱրցախի ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ միջադեպին հաջորդած բողոքի ակցիաներից հետո, որի ընթացքում ցուցարարները պահանջում էին ուժային կառույցների ղեկավարների՝ ընդհուպ մինչև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |