«Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթի առաջին փուլն ավարտվել է10 հունիսի 2018 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից ֆրանսերենին տիրապետողների համար նախաձեռնած Et en plus, je parle français en Arménie!` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» խորագրով տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթի առաջին փուլը կայացել է: Մասնակիցները պատրաստել են 40 վայրկյանից 1,5 րոպե տևողությամբ տեսանյութ, որտեղ ֆրանսերենով ներկայացրել են իրենց կապը լեզվի հետ, դրա կարևորությունն իրենց կյանքում և մասնագիտական գործունեության մեջ: Կիսաեզրափակիչ է անցել 12 հոգի: Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները հունիսի 11-ին կհանդիպեն հինգ անդամից բաղկացած ժյուրիին՝ բանավոր խոսքի մրցույթի շրջանակում: Ժյուրիի անդամներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Բարբարա Գանդրիոն, Հայկական Ալիանս ֆրանսեզի տնօրեն Սյուզան Ղարամյանը, Courrier d'Erevan պարբերականի տնօրեն, Ֆրանկոֆոն մամուլի միության (UPF) միջազգային գրասենյակի անդամ, UPF-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Զարա Նազարյանը, Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միության հիմնադիր-նախագահ Մարտուն Փանոսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և լեզվական հարցերով կցորդ Նատալիա Ցագրիսը: Այդ օրը եզրափակիչ կանցնի 6 թեկնածու, որոնք Հայաստանում ֆրանսերենի դեսպան դառնալու հնարավորություն կստանան: Յուրաքանչյուրի համար կկազմակերպվի պրոֆեսիոնալ լուսանկարում: Մրցույթի վերջին փուլում 6 մասնակցի լուսանկարները կդրվեն հանրային քվեարկության: Արդյունքների և ժյուրիի գնահատականի ամփոփումից հետո կընտրվի մրցույթի հաղթողը, ով էլ կստանա գլխավոր մրցանակն ու 2018-ի ամռանը կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ: Մարտի 28-ին մեկնարկած Et en plus, je parle français en Arménie !` «Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն Հայաստանում» մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանում բնակվող 16-35 տարեկան բոլոր այն անձինք, ում կյանքում ֆրանսերենն ու առհասարակ ֆրանսիական մշակույթը մեծ դեր ունեն: Հայաստանում Ֆրանսայի դեսպանատան այս նախաձեռնությունը նպատակ ունի խթանել հանրության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում ֆրանսերենի կիրառումը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |