ՀՀ-ն՝ 2018-ին ռուս զբոսաշրջիկների 25 նախընտրելի երկրների թվում է11 հունիսի 2018 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն այն 25 երկրի թվում է, ուր նախընտրում են ուղևորվել ռուսաստանցի զբոսաշրջիկները 2018-ին: Այդ մասին հայտնում է վերլուծական ՏուրՍտատ ընկերությունը, որը կազմել է ՌԴ-ից արտագնա տուրիզմի երկրների վարկանիշը 2018-ի առաջին եռամսյակի համար: ՌԴ-ից Հայաստան իրականացվել է 79.000 ուզևորություն, ինչը 22 տոկոսով ավելի է, քան 2017-ի նույն շրջանում: Հայաստանը 22-րդ տեղում է, իսկ առաջին տասնայկում են Աբխազիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Թաիլանդը, Ուկրաինան, Չինաստանը, Էստոնիան, ԱՄԷ-ն, Գերմանիան և Լեհաստանը: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վարկանիշի 14-րդ և 15-րդ տեղերում են համապատասխանաբար: Վրաստան ուղևորությունների քանակը եղել է 163.000՝ աճը 21 տոկոս, Ադրբեջան՝ 147.000՝ աճը 6 տոկոս: Ըստ գործակալության, աճի տեմպերով առաջատարներն են Քաթարը, ԱՄԷ-ն ու Թուրքիան: Արտագնա զբոսաշրջության ցուցանիշները ՌԴ-ից 2018-ի առաջին 3 ամսում աճել են 12 տոկոսով, իսկ 2017-ին կազմել են 40 մլն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |