ԵԽ գլխավոր քարտուղարը գտնում է, որ Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են համաձայնությանը16 ապրիլի 2008 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են համաձայնությանը: «Ես հանդիպել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ եւ քննարկումներ եմ անցկացրել, եւ ինձ մոտ տպավորություն է ստեղվծում, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնությանը: Գտնում եմ, որ կարող ենք հույս ունենալ, որ շուտով համաձայնություն կարձանագրվի»,- Ստրասբուրգում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դեւիսը:Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը ցավով է նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգման մասին: «ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար ժամանակ փորձում է կարգավորել հակամարտությունը: Սակայն պետք է համաձայնել, որ հակամարտության կողմերին անհնարին է ստիպել ընդունել Մինսկի խմբի առաջարկած տարբերակները»,- ասել է Դեւիսը եւ հավելել, որ պաշտոնական Բաքվի քննադատությանը Մինկսի խմբի բազմամյա գործունեության առումով ըմբռնումով են մոտենում: Դեւիսը վստահ է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է տարածաշրջանի բնակիչների շահերից: Նա ասել է, որ ռազմատենչ ոգին տարածաշրջանում վերջին շրջանում հանգստացել է, ինչը կօգնի խաղաղությանը, հաղորդում է ադրբեջանական Թրենդը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |