ՀՀ ՔԿ պետ Աղվան Հովսեփյանը հրաժարական կտա![]() 11 հունիսի 2018 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ հրաժարական ներկայացնելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: «Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին մոտ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել», - ասել է նա: Աղվան Հովսեփյանն 1986 թվականից մասնագիտական գործունեություն է ծավալել Հայաստանի դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։ Նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |