Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից՝ ՀՀ-ում բեռնափոխադրումներից օգտվելու դեպքում![]() 11 հունիսի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստան մուտք գործող Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են ազատվել ճանապարհային հարկից, եթե մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվեն ՀՀ-ԻԻՀ սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 11-ի արտահերթ նիստում: Նշվում է, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները՝ բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն, մատուցվում են իրանական կողմի տարածքում: Կառավարությանհունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |