Չգրանցված աշխատողի համար գործատուն կարող է տուգանվել 250.000 դրամով![]() 11 հունիսի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Չգրանցված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուն կարող է տուգանվել 250.000 դրամով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում: Գործող օրենսդրությամբ գործատուն տուգանվում է՝ ելնելով չգրանցված աշխատողների քանակից. յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար 60.000 դրամի չափով, եթե նրանց քանակը 1-3 է, 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը 4-6 է: 7-9 չձևակերպված վարձու աշխատող ունենալու դեպքում գործատուն տուգանվում է 300.000 դրամի չափով, 9 և ավելիի դեպքում՝ 600.000 դրամի չափով: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող՝ տարբերակված սկզբունքով տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երևույթի դեմ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |