Վահրամաբերդում վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը11 հունիսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, վերաբացվել է Հեղնար աղբյուրը: Այդ մասին ասվում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանն աղբյուրի քանդակագործի որդու և Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ գտել, ամբողջությամբ վերակակգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի վերաբացմանը մասնակցել են ֆիլմում ընդգրկված արվեստագետները՝ Հեղնարի դերակատարը, որը Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հակոբ Ազիզյանը (Երանոսի դերկատար) , Լևոն Աթոյանցը (օպերատոր), Ռոբերտ Ամիրխանյանը (կոմպոզիտոր), Սոս Սարգսյանի դուստրը: Նրանց ողջունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Աղբյուրի վերաբացումը ուղեկցվել է խորհրդանշական ծառատունկով: Ծառուղում տնկվել են անվանական ծառեր: Կարեն Սարուխանյանը ևս անվանական ծառ է տնկել և վստահություն հայտնել, որ այս ձեռնարկը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, իսկ ծառատունկը նոր կյանքի ու նոր ձեռնարկների սկիզբը կազդարարի։ Աղբյուրի վայրի որոնողական, վերականգնողական աշխատանքները տևել են 4 ամիս, ուղեկցվել են զարմանալի ու հետաքրքիր պատմություններով ու բացահայտումներով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |