Պարտադիր կուտակայինի որոշումն ընդունվել է․ Մինչ այդ վարչապետն ու Արծվիկ Մինասյանը վիճել են11 հունիսի 2018 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում ընդունվել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, համակարգի հետաձգումը կամ չեղարկումը «անարդար կլիներ համակարգի մեջ 2015 թվականից ներգրավված քաղաքացիների նկատմամբ»: «Այն հանգամանքը, որ գործող կառավարությունն ունի հասարակության վստահությունը, մեզ թույլ է տալիս ընդունել այս որոշումը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը բացաբար էր ընկալվել հանրության շրջանում՝ նախորդ իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հետևանքով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ համակարգը մի շարք բացեր ունի: «Այս պահին դժվար է գնահատել՝ արդյոք այն ռիսկերը, որ կային վերացվել են, թե՝ ոչ », - ասել է Մինասյանը՝ հիշեցնելով, որ ինքը դեմ է եղել համակարգին և այժմ չի փոխել իր դիրքորոշումը: Ի պատասխան Փաշինյանն ասել է, որ նույնկերպ որոշմանը դեմ էին շատ-շատերն ու տվյալ որոշումն ընդունվել է որպես ռիսկերը հնարավորինս նվազեցնող լուծում գտնելու համար։ Մինասյանն ասել է, որ հետաձգումը ավելի լավ լուծումներ գտնելու ժամանակ կտար, սակայն համաձայն է, որ 200 հազար մարդու ֆինանսական բեռ է մեղմվելու, չնայած կողմ է քվեարկելու որոշմանը։ Վարչապետն ի պատասխան ասել է, որ «կիսադիրքորոշումներն» ընդունելի չեն, և դրանցից արվելու են հետևություններ։ «Թույլ չեմ տա, որ կառավարությունում փորձեն բաժանալ մարդկանց առավել և պակաս սկզբունքայինների», - շեշտել է նա, ըդդգծելով, որ ով որոշման համար պատասխանատվություն չի վերցնում, կառավարության հետ չէ։ Նախագծի համաձայն համակարգի մասնակիցն իր աշախատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Պետությունը կվճարի 7,5%-ը՝ նակին 5%-ի փոխարեն:Դեռևս գործող կարգավորմամբ, կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը՝ 5%-ը վճարում է անձը, 5%-ը՝ անձի օգտին պետությունը։ Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման ընթացքն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |