Արազ Ազիմով. Բաքուն պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները եւ չի հրաժարվում երկխոսությունից17 ապրիլի 2008 - 14:30 AMT PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ երկրները պետք է միավորեն իրենց ուժերը լուծելու համար իրենց տարածքների հակամարտությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` ելույթ ունենալով «Հակամարտությունների կարգավորման սկզբունքային հիմքերը ՎՈՒԱՄ երկրների տարածքում» խորագրով Բաքվում ընթացող միջազգային խորհրդաժողովում: Ըստ Ազիմովի, ամենակարեւոր հարցն այն է, թե ինչպես կօգտագործվեն խորհրդաժողովի արդյունքները: «Հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային հանրության կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Այդպիսին է ՎՈՒԱՄ երկրների դիրքորոշումը, որը համաձայնեցվել է երկու տարի առաջ կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Նա անհիմն է համարել առկա հակամարտությունները որպես «սառեցված» ներկայացնելը: «Ասելով «սառեցված հակամարտություն», մենք ի նկատի ունենք ոչ թե խնդրի կարգավորման գործընթացը, այլ իրավիճակի: Ադրբեջանը միշտ պատրաստ է իր տարածքում խաղաղության եւ կայունության ապահովմանը: «Խնդրի կարգավորման համար անպայման պետք է հնարավորություններ եւ ուղիներ գտնվեն: Դրանք են քաղաքական ճնշումը, միջազգային օրենքը եւ միջազգային հանրության միասնական դիրքորոշումը: Բաքուն պատրաստ է շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները եւ չի հրաժարվում երկխոսությունից»,-ասել է Արազ Ազիմովը, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |