Գրիգորի Հայրապետովը՝ ԱԱԾ պետպահպանության ծառայության պետ

Գրիգորի Հայրապետովը՝ ԱԱԾ պետպահպանության ծառայության պետ

PanARMENIAN.Net - Գրիգորի Հայրապետովը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:

Հայրապետովը նշանակվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Գրիգորի Հայրապետովն ապահովել է ՀՀ բոլոր նախագահների անվտանգությունը 1991-ից ի վեր: Մինչ այս նշանակումը պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, առաջին բաժնի պետը, որը պատասխանատու է պետության ղեկավարի անվտանգության համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---