Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո![]() 12 հունիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի ընդլայնված նիստում հունիսի 26-ին: Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը, գրում է The Times of Israel-ը: Խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը պայմանավորվածության են հասել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը տեղի կունենա Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք ընտրություններից հետո, որոնց արդյունքում Թուրքիան կդառնա նախագահական երկիր: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունեց ԱԳՆ խորհուրդը՝ հետաձգելով հարցի շուրջ քննարկումները, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին ակամա չօգնելու համար, քանի որ նա կարող էր օգտվել Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելում և ստանալ Իսրայելի քաղաքականությունից դժգոհ մարդկանց ձայները: Իսրայելը մասնակիորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ Քնեսեթի կրթության կոմիտեն ճանաչել և քննարկել է ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը, իսկ Քնեսեթը 2012-ից ի վեր ամեն տարի նշում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |