Բակո Սահակյան. 2020-ին Արցախում նախագահի ընտրությանը չեմ առաջադրվելու![]() 12 հունիսի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Սահակյանը։ «2020-ին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի նախագահի ընտրություններ: Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին»,- ասել է Բակո Սահակյանը։ Սահակյանն ասել է, որ իր մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի քաղաքացի, որը ընտրում է նոր նախագահ։ «Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից։ Քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես որպես գործող նախագահ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ», - ասել է Բակո Սահակյանը: Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020թթ. երկրի համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007 թվականից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |