«Լիդիան Արմենիա». ՀՀ-ին դատի տալու լուրն ապատեղեկատվություն է![]() 12 հունիսի 2018 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատական հայց ներկայացնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ընկերության հանրային կապերի գծով տնօրեն Աննա Սաղաբալյանը: Ավելի վաղ, մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ընկերությունը պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան, պահանջելով Հայաստանի իշխանություններից $2 մլրդ, քանի որ վերջիններս չեն կարողանում ընկերության բնականոն գործունեության համար պայմաններ ապահովել: «Լիդիան Արմենիայից» հորդորեցին նման տեղեկություններ հրապարակելուց առաջ ճշտել դրանց իսկությունը, այլապես «սա կարող է վնաս հասցնել երկրի ներդրումային հեղինակությանը»: «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում շինարարությունը սկսել է 2016-ին, ոսկու արդյունահանումը սկսել է 2018-ի առաջին եռամսյակում: Ամուլսարն ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ $90 մլն, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս $370 միլիոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |