Մխիթարյան. Ինձ մեծ գումար էին առաջարկում ՌԴ առաջնությունում խաղալու համար12 հունիսի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել ռուսական ակումբներից մեկը: Ըստ նրա, նրան «մեծ փողեր» էին առաջարկում Ռուսաստանում: «Ես, հավանաբար, կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել ծնողներիս և բարեկամների շրջապատում, ընդհանրապես չլարվել, երկրից երկիր չգնալով: Բայց, ինձ թվում է, յուրաքանչյուր մարդ պետք է երազանք ունենա: Ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի: Եվ ֆուտբոլը բացառություն չէ: Եթե աշխատում ես, եթե ձգտում ես ավելի ու ավելի լավը լինել, փողերը չեն փախչի: Ես երբեք վաստակելու համար չեմ խաղացել ֆուտբոլ: Երբ «Շախտյորում» էի հանդես գալիս, ինձ այն ժամանակների համար հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստանի առաջնությունում խաղալու համար: Ես հրաժարվեցի: Ասացի, որ ուզում եմ Եվրոպայում խաղալ, և այստեղ գլխավորը փողը չէ»,-ասել է Մխիթարյանը, գրում է Sportbox.ru-ն: Անգլիայի առաջնության վերջին խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 26 հանդիպման, 3 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |