Փաշինյան. ՀՔԾ կարևորագույն գործերից մեկը պետք է լինի մարտի 1-ի բացահայտումը![]() 12 հունիսի 2018 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության կարևորագույն գործերից մեկը պետք է լինի մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ներկայացնելով նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին։ «Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ», - ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ պատճառներով, քաղաքական, մերձքաղաքական, կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, առաջ չեն ընթացել, ապա այժմ անդրադարձ կկատարվի բոլոր այդ գործերին: «Հուսով եմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակով», - ասել է Փաշինյանը: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |