Տաքսիստները կարող են ազատվել պետտուրքի չվճարման համար տույժերից

Տաքսիստները կարող են ազատվել պետտուրքի չվճարման համար տույժերից

PanARMENIAN.Net - Մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, ինչպես նաև տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներն ազատվում են պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու արտականությունից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ այս դրույթը տարածվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը պետական տուրքի չվճարման համար տույժի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա, իսկ արդեն վճարված տույժի գումարները անձի դիմումի հիման վրա կարող են հաշվանցվել մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպան լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման պարտավորությունների հաշվին:

«Լիցենզավորման օրենքում» փոփոխություններով առաջարկվում է նաև տրանսպորտի բնագավառում օրենքով սահմանված դեպքերում առանց լիցենզայի գործունեություն իրականացնելու դեպքերի կանխագելման նպատակով խստացվել վարչական պատասխանատվությունը` նախատեսված տուգանքը սահմանելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

«Խնդիրը նրանում է, որ նշված իրավախախտման համար սահմանված տուգանքների չափերը փոքր լինելու պատճառով արդյունավետ չեն: Նախատեսվող իրավակարգավորումը հնարավոր իրավախախտներին հնարավորություն կտա օրենքի խախտման և ֆինանսական օգուտ ստանալու հնարավորությունների միջև ընտրություն կատարելիս խուսափել օրենքը խախտելու գայթակղությունից», - նշվում է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---