Սեֆիլյանի գործով բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել

Սեֆիլյանի գործով  բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով բոլոր մեղադրյալների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Պետրոսյանի, Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշում է կայացրել:

Սեֆիլյանից բացի, բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից: Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանը պահաջել է 500.000 դրամ գրավ:

Դատարանը նրանց չի արդարացրել, այլ մեղմացրել է պատիժը: Սեֆիլյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում 5.5 տարի ժամկետով: Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի և Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ երաշխավորագիր էին ներկայացրել «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով բոլոր մեղադրյալների խափանման միջոցը փոխելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---