Եվս 12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր են ստորագրել

Եվս 12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Եվս 12 պատգամավոր ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել:

Խափանման միջոցը փոխելու անձնական միջնորդություն են ներկայացրել ԵԼՔ խմբակցությունից Արամ Սարգսյանը, և 11 պատգամավոր «Ծառուկյան» խմբակցությունից, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ նման միջնորդություն արդեն ներկայացրել էինԵԼՔ խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը ու Սասուն Միքայելյանը:

Ավելի վաղ Սամվել Բաբայանն առաջին ատյանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել իրեն: Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը: Այժմ բողոքը Վճռաբեկ դատարանում է, այն վարույթ է ընդունվել:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով: Նույն թվականի նոյեմբերի 28-ին դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել նրան:Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկմանէ դատապարտվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---