Ռուս պրանկերները կրկին խոսել են Փաշինյանի անունից. Այս անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուս պրանկեր Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք հայտնի են որպես Վովան և Լեքսուս, կրկին հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից. այս անգամ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, հայտնում է «Վեստի.ռու»-ն: Ձայնագրությունը հրապարակվել է: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ասել է, որ կազմակերպությունը, նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստակամ են աջակցել Հայաստանին ընտրական օրենսդրության բարեփոխման գործում: Ավելի վաղ Վովան և Լեքսուս, զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:Նրանք հայտնել էին, որ հեռախոսազրույցի վերջում Ջոնսոնը հասկացել է, որ Փաշինյանի հետ չի խոսում և խզել է խոսակցությունը: Մինչ այդ դիվանագետը Փաշինյանին մի քանի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Վլադիմիր Պուտինի հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |