ՊՆ պաշտոնյան 31 մլն դրամ կաշառք է ստացել. 2 անձի մեղադրանք է առաջադրվել13 հունիսի 2018 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1961 թ. ծնված Մ.Խալաթյանը, դեռևս 1999 թվականից ընդգրկված լինելով ՀՀ ՊՆ ապրանքների և ծառայությունների ընդունման նպատակով մշտական գործող տեխնիկական հանձնաժողովի կազմում, լիազորված է եղել ստուգել ընդունվող ապրանքի և ծառայությունների համապատասխանությունը ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերով ամրագրված տեխնիկական բնութագրերին և պահանջվող որակական չափանիշներին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ ՀՀ ՊՆ-ի հետ շարունակաբար կնքված պայմանագրերի շրջանակներում 2008թ. աշնանը ներկայացել է ՍՊ ընկերությանը պատկանող արտադրամաս և ընկերության կողմից հետագա տարիներին սպասվող գործունեության ընթացքում «բարեհաճ վերաբերմունքի»՝ հարկ եղած դեպքում ընկերության տնօրենի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար պահանջել է յուրաքանչյուր տարի կնքվող պայմանագրերի ընդհանուր գումարի 7%-ը՝ դրա փոխարեն ապահովելով ընկերության կողմից հետագա տարիներին կնքվելիք պայմանագրերով մատակարարման ենթակա արտադրանքի՝ առանց խնդիրների ընդունումը: Համաձայնության գալով՝ ՊՆ պաշտոնյան 2008-2012թթ. ընթացքում ստացած շուրջ 31.120.000 դրամ առանձնապես խոշոր չափերով կաշառքի դիմաց կազմակերպել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված տեխնիկական բնութագրերից շեղումներով արտադրված կահույքի ընդունումն ու ՊՆ կենտրոնական պահեստ մուտքագրումը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Մ.Խալաթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), իսկ ընկերության տնօրենին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը): Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա |