Հենրիխ Մխիթարյանն ինքնագրեր կբաժանի Երևանում![]() 13 հունիսի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ժամը 12:00-13:00-ն, Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում ինքնագրեր կբաժանի: Միջոցառումը կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները: «Շնորհակալ եմ MickiToy-ի հաջող թողարկման համար: Շատ շնորհակալ եմ: Երախտապարտ լինելով ձեզ՝ հրավիրում եմ միանալ ինձ հունիսի 16-ին կայանալիք ինքնագրերի բաժանման միջոցառմանը»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: Հենրիխ Մխիթարյանն արդեն իր անվանական խաղալիքն ունի, որը ստացել է MickiToy անունը: Խաղալիքը նրա արտաքինն ունի և Մխիթարյանի ձայնով խոսում է հայերեն և անգլերեն: Խաղալիքը Հայաստանի հավվաքականի համազգեստով է:Գինը 11.800 դրամ է, այն արդեն վաճառվում է խանութներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |