Տոնոյան. Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել շփման գծում իրավիճակը![]() 13 հունիսի 2018 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է շփման գծում իրավիճակի ապակայունացման գործողությունները, մասնավորապես` դիպուկահար կրակը, հանգեցնելով նոր զոհերի: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասինտարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել է նախարար Դավիթ Տոնոյանը: Համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի խնդրանքով նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ: Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինտեխնիկայի տեղաշարժերը շփման գծում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |