Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել13 հունիսի 2018 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է լրագրողներին: Կվիրիկաշվիլին զբաղեցնում է Վրաստանի վարչապետի պաշտոնը 2015 թ.-ից: «Ես տրամադրություն եմ տեսնում թիմում և որոշում եմ կայացնում, ինչպես ցանկացած ղեկավար. այսօր ես հեռանում եմ պաշտոնից»,– ասել է Կվիրիկաշվիլին, հայտնում է Sputnik-Վրաստանը: Հունիսի 12-ին կայացել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին և կառավարության նախագահ Կվիրիկաշվիլին։ Հանդիպումից հետո պատգամավորները հերքել էին այն տարածված տեղեկատվությունը, թե կուսակցության գլխավոր գրասենյակում քննարկվել է կառավարության փոփոխության հարցը։ Ավելի վաղ Կվիրիկաշվիլին հրաժարվել է հեռանալ պաշտոնից Թբիլիսիում ցուցարարների պահանջով: Մայիսի 31-ից Թբիլիսիում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ 2017-ի դեկտեմբերին երկու դպրոցականների սպանության գործով դատավճռի: Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին: Բողոքի ակցիաները դադարել են հունիսի 6-ից և վերսկսվել հունիսի 10-ից՝ ավարտվելով հունիսի 11-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |