ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի անդամ![]() 14 հունիսի 2018 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 13-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանը 3 տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) անդամ։ Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի և հիմնադրամների և տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական և հարակից ոլորտներում։ ՄԱԿ-ի հիմնական մարմին հանդիսացող այս կառույցին անդամակցում է 54 երկիր։ Տնտեսական և սոցիալական խորհուրդը կենտրոնական հարթակ է հանդիսանում միջազգային տնտեսական և սոցիալական հարցերի քննարկումների ու քաղաքականության մշակման նպատակով անդամ-երկրներին և ՄԱԿ-ի համակարգին ուղղված համապատասխան խորհրդատվության տրամադրման համար, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայաստանը Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անդամ (առաջին անգամ՝ 2004-06 թթ.)՝ վերահաստատելով կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու և Խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |