ՀՀ-ն կանցնի սպանդանոցային մորթի 2019-ի հունվարի 1-ից14 հունիսի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մտադիր է Հայաստանում սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հունվարի 1-ը տեղափոխել: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որն Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող հանրային սննդի օբյեկտներում, առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում պետք է վերամշակել , իրացնել, վաճառել, մատակարարել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք և կենդանական ծագման հումք: «Հայաստանի տարածքում սպանդանոցային մորթի գործընթացի լիարժեք կազմակերպման, ինչպես նաև սպանդանոցների համաչափ տեղաբաշխումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել նոր սպանդանոցներ: Կենդանիների սպանդի կիրառման ժամկետների որոշումը պայմանավորված է նոր սպանդանոցների ստեղծմամբ», - նշվում է հիմնավորման մեջ: Ներկայումս սպանդանոցները գտնվում են կառուցման կամ վերակառուցման փուլում և աշխատանքները հնարավոր կլինի ավարտին հասցնել մոտ չորս ամսվա ընթացքում: Ավելի վաղ, ՀՀ կառավարությունըՀայաստանի Հանրապետությունում սպանդանոցային մորթի անցման որոշում էր ընդունել, համաձայն որի այն պետք է ուժի մեջ մտներ 2018 թվականի հուլիսի 1-ից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Եթե ամեն ինչ իրենց համար հանգիստ է, ինչո՞ւ են ԱԺ աշխատանքը նվիրում շարժմանը Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին կտրվեն բոլոր բացատրությունները Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ |