Մխիթարյան. Երևանը մոլորակի լավագույն քաղաքն է![]() 14 հունիսի 2018 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար Երևանը մոլորակի լավագույն քաղաքն է: Այդ մասին նա ասել է Sports.ru-ին տված հարցազրույցում: «Ինձ համար Երևանն ամենալավն է: Այնտեղ են ապրում իմ ընտանիքը, հարազատները, ընկերներս: Այդ քաղաքն ինձ մեծ ուժ է տալիս»,-ասել է ֆուտբոլիստը: Նա նաև խորհուրդ է տվել Հայաստան այցելելիս անպայման լինել Խոր Վիրապում, Գառնիում և Գեղարդի վանական համալիրում, ինչպես նաև Ղարաբաղում: Խոսելով երազանքների մասին՝ Մխիթարյանն ասել է, որ դրանք շատ են: «Ամեն անգամ, երբ երազանքս իրականություն է դառնում, մի նոր երազանք է ծնվում: Ես երբեք չեմ բավարարվում նրանով, ինչին արդեն հասել եմ: Ամենաառաջին երազանքս լավ մարդ լինելն է, երկրորդը՝ ընտանիքն ու երեխաները: Մնացածն ինքստինքյան կստացվի»,-ասել է ֆուտբոլիստը: ԱԱ-2018-ի շրջանակում Ռուսաստան է այցելել ֆուտբոլի 8 համաշխարհային աստղ, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |