Երևանի կենտրոնում ավտովթարից վնասվել է Իսրայելյանի քանդակած հուշարձանը![]() 14 հունիսի 2018 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի Սայաթ-Նովա փողոցում կանգնեցված քանդակագործ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած հուշարձանը վնասվել է ավտովթարի հետևանքով։ Մեքենայի հարվածի հետևանքով տուֆից զարդանախշ հուշարձանն ընկել է և մասնատվել։ Փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուշարձանը ներառված չի եղել Երևանի հուշարձանների պետական ցուցակում։ Նա հավելել է, որ ցանկն առաջիկայում անպայման կվերանայվի և հուշարձանը կներառվի: «Հիմա այս հուշակոթողի վերկանգնելու պարտականությունը Երևանի քաղաքապետարանինն է, վաղ առավոտյան քաղաքապետարանին առաջարկել եմ, որ անհապաղ զբաղվեն այս հարցով և պարբերաբար զանգահարում եմ, որ տեղեկանամ գործի ընթացքից»,-ասվում է գրառման մեջ: Հուշակոթողը գտնվում է Երևանի Սայթ-Նովա փողոցում, կանգնեցվել է 1962 թվականին: Կոթողը նվիրված է երգիչ, երաժիշտ ու տաղերգու Սայաթ-Նովային: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |