Մայիսին սննդամթերքն էժանացել է 2,8%-ով

Մայիսին սննդամթերքն էժանացել է 2,8%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիսին ապրիլ ամսվա համեմատ սննդամթերքն էժանացել է 2,8%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, սպառողական շուկայում գրանցվել է 1%-անոց գնանկում:

0,3%-ով էժանացել են տնային գործածության առարկաները, կենցաղային տեխնիկան, 1,1%-ով՝ հանգիստը և մշակույթը:

Փոխարենը, 0,6%-ով թանկացել են ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը, 0,8%-ով՝ հագուստը և կոշկեղենը, 0,7%-ով՝ տրանսպորտը:

2018 թվականի ապրիլին սպառողական շուկայում գրանցվել էր 0,3%-անոց գնանկում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---