Euromag. ՀՀ-ն կմասնակցի «Ոսկե Բոկյուզ» հեղինակավոր խոհարարական մրցույթին14 հունիսի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Yerevan Food Fest-ի ղեկավար և հասարակական գործիչ Աննա Մազմանյանի նախաձեռնությամբ Հայաստանը 1,5 տարի առաջ բանակցություններ էր սկսել համաշխարհային հեղինակություն վայելող «Ոսկե Բոկյուզ» խոհարարական մրցույթին մասնակցելու վերաբերյալ: Այժմ Հայաստանը հավանություն է ստացել և կարող է հայտ ներկայացնել 2020-ի եվրոպական ընտրական փուլին մասնակցելու համար, գրում է Euromag-ը: Թուրինում անցկացվել է համաշխարհային հեղինակություն վայելող «Ոսկե Բոկյուզ» խոհարարական մրցույթի եվրոպական ընտրական փուլը: Մրցույթին մասնակցել է 20 եվրոպական երկիր: Մասնակից երկրներից բացի, Թուրինում էր նաև Հայաստանի պատվիրակությունը՝ շեֆ-խոհարարներ Ռաֆայել Կազումյանն ու Կարեն Պողոսյանը, ինչպես նաև Yerevan Food Fest-ի ղեկավար և հասարակական գործիչ Աննա Մազմանյանը: «Առաջին անգամ մտածել եմ երկրի մասնակցության հնարավորության մասին շատ տարիներ առաջ: Մենք տևական բանակցություններ ենք ունեցել և այս անգամ ժամանել ենք GL Events ընկերության ղեկավար Ֆլորանտ Սուպլիսոնի պաշտոնական հրավերով: Այժմ ստացել ենք մասնակցության հավանություն: Դա շատ տևական գործընթաց է՝ պետք է բազում խոհարարների ներգրավել, ինչպես նաև այլ մասնագետների: Սակայն, մենք վստահ ենք, որ մասնակցությունն այս մակարդակի մրցույթներին մեծ խթան է հանդիսանում ոլորտի զարգացման համար և ավելացնում է երկրի գրավչությունը»,-ասել է Մազմանյանը: «Ոսկե Բոկյուզը» (Bocuse d’Or) ամենահեղինակավոր միջազգային խոհարարական մրցույթն է, որն առաջին անգամ կազմակերպել է 1987-ին ֆրանսիացի շեֆ-խոհարար և ռեստորանատեր Փոլ Բոկյուզը: Ընթերցեք նաև. Յենս Պետեր Քոլբեկ՝ Դանիայի թագուհու նախկին խոհարար.Ոչ ոք մայրիկից համեղ չի պատրաստում Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |