Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին Ալիևի հետ

Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին Ալիևի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ:

Վլադիմիր Պուտինը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար: «Այդ շրջանակում նա ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց չի եղել, որևէ թեմա չի քննարկվել»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր երկօրյա աշխատանքային այցով: Նա ներկա է եղել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---