Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից15 հունիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Պատգամավորը հրաժարականի դիմումը ինքը ներկայացրել է 4 օր առաջ, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Կոստանյանը հավելել է, որ այս պայմաններում անպատակահարմար է համարում իր պաշտոնավարման շարունակումը որպես ՀՀ ներկայացուցիչ եվրոպական դատարանում: «Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով», - նշել է Կոստանյանը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան ՀՀ կողմից 2002-ի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004-ին հիմնադրվեց Մարդու իրավունքնենրի եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում: Այս տարիներին ՀՀ-ում բոլորիս ջանքերով անկասկած հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես և հատկապես Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի Հայստանի Հանրապետությում լայնորեն կիրառման ուղղությամբ: 2002-2017թթ. ընթացքում Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից: 2018-ի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրել: 2018-ի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած և վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ավելի քան 23 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է 1,158,290 եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5%-ը: Այս տարիների ընթացքում ես և ինձ հետ աշխատող թիմը արել ենք հնարավոր ամեն ինչ Հայաստանի Հանրապետության շահերը եվրոպական դատարանում պատշաճ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ նոր թիմը նույնպես աշխատելու է ոչ պակաս նվիրումով և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում տարեցտարի բարելավվելու է», - նշել է Կոստանյանը իր հայտարարության մեջ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի |