Փաշինյան. Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն թավշյա հեղափոխության խորհրդանիշները15 հունիսի 2018 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հունիսի 14-ին Էջմիածնում տեղի ունեցած ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: «Թույլ չենք տա»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչն է քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։Կարեն ԳրիգորյանըԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |