«Կանաչ», նորարարական և երևանյան. «Կամար» բիզնես կենտրոնը եզակի է ամբողջ ՀՀ-ում15 հունիսի 2018 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի Շահումյան հրապարակում շահագործման է հանձնվել 2014 թվականին միջազգային նորարարական չափանիշներով նախագծված «Կամար» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը, որտեղ միաձուլվել են հին երևանյան և նորարարական ճարտարապետությունը, էներգախնյաող տեխնոլոգիաներն ու հարմարավետությունը: «Ա» դասի բիզնես կենտրոնի նախագծման և կառուցման աշխատանքների պատմությունը, ինչպես նաև շահառուներին առաջարկվող գերժամանակակից ճարտարապետական լուծումներով հագեցած գրասենյակային տարածքներն ու դրանց հնարավորությունները, ներկայացվեցին լրագրողներին: «Կամարի» ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Կառույցի մուտքը զարդարող ծառի մետաղյա քանդակի հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է: Կառույցը միավորում է երեք տարբեր դարաշրջանի՝ ցարական, խորհրդային և ժամանակակից շենքներ: Աջ կողմից՝ Ամասիայի սև տուֆից կառուցված «Սև» շենքի նախագծի հեղինակը թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանն է. շենքը նախագծվել է 1910 թվականին: Այն եղել է տարածաշրջանային նշանակություն ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը: Շենքում առ այսօր բանկային գործունեություն է ծավալվում՝ այստեղ է գտնվում Ամերիա Բանկի «Կամար» մասնաճյուղը: Կառույցի մյուս կողմում ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով 1926-ին կառուցված գյուղատնտեսական բանկի շենքն է: Դրա գաղափարը պատկանում է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին: Կենտրոնում՝ մի փոքր ներս ընկած հատվածում, Ամերիաբանկի շենքն է:
«Կամարի» տնօրեն Արտաշես Կազախեցյանի խոսքով, շենքի սեփականատեր՝ «Ամերիա» ընկերությունների խմբի մեջ մտնող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» (Property Development Company CJSC) ՓԲ ընկերությունը, կարևորելով տարածքի հին կառույցների ճարտարապետական նշանակությունը և դրանք պահպանելու ու գալիք սերունդներին հանձնելու առաքելությունը, մեծ պատասխանատվությամբ է նախաձեռնել դրանց վերակառուցման աշխատանքները: «Ամերիա» ընկերությունների խումբը ներդրումներ անելիս մի շատ կարևոր սկզբունք ունի, այն է՝ չանել ներդրում միայն շահույթի համար, այլ այդ ներդրումով որևէ նորարարություն բերել, մի քայլ առաջ լինել: Այս կենտրոնի մեջ ներդրում է արվել ոչ միայն որպես անշարժ գույքի, այլև որպես գերժամանակակից և էներգախնայող լուծումներով նախագծի», - նշեց Կազախեցյանը: Բիզնես կենտրոնն ունի էներգախնայողության և էկոլոգիական շինարարության բոլոր չափանիշները, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում և էապես նպաստում են Հայաստանում բիզնես կենտրոնների շինարարության չափանիշների զարգացմանը: Պատահական չէ, որ կենտրոնը Հայաստանում առաջին կառույցն է, որն արժանացել է աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասակարգման բրիտանական առաջատար BREEAM (BRE Environmental Assessment Method) համակարգի հավաստագրին: «Կանաչ» շենքերի կառուցման ընթացքում օգտագործվում են շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը ապահովում են կառույցի երկարակեցությունը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35%:
«Կամարն» իր այս առանձնահատկությամբ տարբերվում է Հայաստանում մյուս բոլոր բիզնես կենտրոններից: Կառույցը եզակի է նաև իր ճարտարապետական լուծումներով, տարբեր էլեմենտների ներդաշնակությամբ: Մեր նպատակն էր գերժամանակակից տարրերը համադրել հին երևանյան, հայկական ճարտարպետության հետ, և մինչև շինարարության մեկնարկը մեծ ժամանակ և ռեսուրս ենք հատկացրել կառույցի նախագծմանը», - նշեց Կազախեցյանը՝ հավելելով, որ բիզնես կենտրոնի տարածքների հիմնական մասն արդեն վարձակալվել է: Միջացառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց «Կամար» բիզնես կենտրոնի նախագծման և կառուցման մասին պատմող, ինչպես նաև կառույցի հին շենքերի պատմությունը ներկայացնող ֆիլմը: Այնուհետև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ուղեկցեցին դեպի բիզնես կենտրոնի թանգարանային անկյուն, որտեղ ցուցադրված էին Երևանի և Թբիլիսիի արխիվներից հավաքագրված նամակներ, փաստաթղթեր և լուսանկարներ՝ «Կամարի» սև շենքի, Գյուղատնտեսական բանկի շենքի մասին:
Ինչպես պարզվեց՝ արխիվային նյութերի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է շենքի իրական ճարտարապետը՝ Միքայել Օհանաջանյանը, մինչդեռ մինչև վերջերս շենքի նախագիծը վերագրվում էր Բորիս Մեհրաբյանին: «Կամարի» ամենաինքնատիպ նորարարական լուծումներից մեկը Green Lad ընկերության նախագծած «կանաչ» պատն է, որն աշխարհում ամենամեծերից է և ունի 20 մետր բարձրություն, ընդհանուր մակերեսը 160 քմ է, մեկ քմ-ի վրա տեղադրված է 32 բույս: Ուղղահայաց կանաչապատման այս լուծումը յուրահատուկ թարմություն ու բնական տեսք է տալիս շինությանը: Այն նաև զտում է օդը, ջեմամեկուսացնում և նվազեցնում աղմուկն ու շոգը՝ 8-10 աստիճանով: Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար պատի ներքևի հատվածում կառուցվել են փոքրիկ ջրվեժներ:
«Կամար» բիզնես կենտրոնը նաև իր գիրքն ունի, որտեղ ներկայացվում է շենքի պատմությունը: Այստեղ տեղ են գտել նաև բազմաթիվ մասնագետների՝ ճարտարապետների, պատմաբանների գնահատականներ կենտրոնի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքիր փաստեր և երևանցիների հիշողություններ: Շենքի առաջին երկու հարկում է գտնվում նաև Ամերիաբանկի նորաբաց «Կամար» մասնաճյուղը, չորս հարկում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |