Պեսկով. Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը դեռ վաղ է15 հունիսի 2018 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Մոսկվայում նրանց առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը վաղաժամ է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վաղաժամ է այդ մասին խոսելը, դա նրանց առաջին հանդիպումն էր: Ուստի դեռևս վաղաժամ է խոսել ինչ-որ շարունակության մասին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով եռակողմ կամ երկկողմ ձևչափով ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտնել էր, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է իրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին Մոսկվայում փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որոնք ժամանել էին մասնակցելու ֆուտբոլի ԱԱ-2018-ի բացմանը: «Այդ շրջանակում նա ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ: Տեղի ունեցավ, այսպես ասած, ծանոթության արարողություն: Որևէ զրույց չի եղել, որևէ թեմա չի քննարկվել»,-ասել է վարչապետը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |