Կոտրելով բանկային կարծրատիպերը. Ստեղծարար և արդյունավետ աշխատանքային միջավայր՝ Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում15 հունիսի 2018 - 16:33 AMT PanARMENIAN.Net - 2018-ի ապրիլից Ամերիաբանկի գլխամասային մասնաճյուղն իր գործունեությունը շարունակեց Երևանի կենտրոնում շահագործման հանձնված՝ միջազգային նորարարական չափանիշներով նախագծված «Կամար» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնում: Կենտրոնի՝ 1910 թվականին թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով կառուցված Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի վերակառուցված շենքում է տեղակայված Բանկի «Կամար» մասնաճյուղը:
Սպասարկման սրահը կառուցված է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան, հագեցած գերժամանակակից տեխնոլոգիական միջոցներով: Սրան զուգահեռ, սրահում պահպանվել են հին երևանյան ճարտարապետության էլեմենտները՝ պատմական «Սև» շենքի տուֆե քարերը, համադրելով դրանք ժամանակակից դիզայներական լուծումների, բուսական անկյունի և բարձր տեխնոլոգիաների հետ: Սրահում տեղակայված է նաև 4K որակի վիդեոպատ, իսկ կից գործում է 24/7 ռեժիմով ախատող Express Banking համակարգը: Երկրորդ հարկում մասնաճյուղի պրեմիում սրահն է:
Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքով, կառուցման օրվանից ի վեր այսօր արդեն բանկի «Կամար» մասնաճյուղի կողմից շահագործվող շենքը մշտապես ծառայել է ֆինանսական գործունեություն ծավալած կազմակերպություններին: «Զբաղեցնում ենք շենքի առաջին վեց հարկը, այստեղ աշխատում է բանկի 550 աշխատակից: Շենքի բոլոր սենյակները բնական լույսի մուտք ունեն, ինչը կարևորվել է դեռ նախագծման ընթացքում: Բոլոր հարկերում կան հանգստի սենյակներ», - ասաց Ջրբաշյանը՝ հավելելով, որ աշխատակիցների արդյունավետ և ստեղծարար աշխատանքի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Ամերիաբանկի գրասենյակային չորս հարկի ինտերիերը ձևավորվել է «Ամերիա քաղաք» թեմայի շուրջ: Հարկերի միջավայրը խորհրդանշում է քաղաքի զարգացումը: Ներկայացված են հին Երևանը, արդյունաբերական դարաշրջանը խորհրդանշող ամերիկյան գործարար կենտրոնը (downtown), էկոլոգիական քաղաքն ու ապագայի նորարարական և տեխնոլոգիական աշխարհը:
Հանդիպումների սրահները կրում են հայ մեծերի անունները՝ Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Մարտիրոս Սարյանի, Մեսրոպ Մաշտոցի, ինչպես նաև Հայաստանի հին տեղանունների՝ Մուշ, Անի, Կարին, Կարս, Վան, Կիլիկիա և ոչ միայն: Գրասենյակային տարածքներին՝ դիզայներական լուծումներին համապատասխան, տրվել են նաև աշխարհի հայտնի փողոցների, հրապարակների, ֆիլմերի անուններ, ինչպես օրինակ՝ Թայմս Սքուեր, Ուոլ Սթրիք և Ավատար:
Ընթերցեք նաև ՝ ««Կանաչ», նորարարական և երևանյան. «Կամար» բիզնես կենտրոնը եզակի է ամբողջ ՀՀ-ում»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |