ՌԴ-ն չեղարկել է կենդանիների ներկրման արգելքը ՀՀ-ից, սակայն արգելել է ներմուծել պրիմատների![]() 16 հունիսի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորը» անվավեր է ճանաչել ավելի վաղ հրապարակված հայտարարությունը, որի համաձայն արգելվում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչուններ, ձկներ (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիներ և սողուններ ներկրել Ռուսաստան: Ավելի վաղ, Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ 2018-ի հունիսի 14-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կենդանի բոլոր տեսակի թռչունների, ձկների (երկկենցաղների և հիդրոբիոնտների), կենդանիների և սողունների ներկրումը Ռուսաստան: Փոխարենը «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 15-ից արգելել է պրիմատների խմբին դասվող կենդանիների ներկրումը Հայաստանից, հայտնում է ծառայությունը: Սահմանափակումը կապված է այն հանգամանքի հետ, որ «Ռոսսելխոզնադզորը» բազմիցս խախտումներ է հայտնաբերել Հայաստանից ներկրվող կենդանիների «փաստաթղթային ձևակերպումների և ֆիզիկական հսկողության առումով»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |