Հենրիխ Մխիթարյանն իր պաշտոնական կայքը կունենա![]() 16 հունիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանն իր պաշտոնական կայքը կունենա: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Կայքը կգործի հունիսի 16-ից, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ Մխիթարյանի կենսագրությանը, կարիերայի փուլերին ու դրվագներին: Կայքի միջոցով նաև հնարավոր կլինի գնել MickiToy խաղալիքը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, հունիսի 16-ին ժամը 12:00-13:00-ն, Հենրիխ Մխիթարյանը Երևանում ինքնագրեր կբաժանի:Միջոցառումը կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները: Հենրիխ Մխիթարյանն արդեն իր անվանական խաղալիքն ունի, որը ստացել է MickiToy անունը: Խաղալիքը նրա արտաքինն ունի և Մխիթարյանի ձայնով խոսում է հայերեն և անգլերեն: Խաղալիքը Հայաստանի հավվաքականի համազգեստով է:Գինը 11.800 դրամ է, այն արդեն վաճառվում է խանութներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |