ԱԱԾ-ն գործողություն է իրականցնում Էջմիածնում, այդ թվում Մանվել Գրիգորյանի առանձնատանը

ԱԱԾ-ն գործողություն է իրականցնում Էջմիածնում, այդ թվում Մանվել Գրիգորյանի առանձնատանը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ին օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում և ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այդ տեղեկությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

ԱԱԾ-ն գործողություն է իրականցնում Էջմիածնի մի քանի վայրերում, ըստ որոշ տեղեկությունների, նաև քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի մոտ, որն առավելապես հայտնի է որպես Դոն Պիպո:

Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը՝ նա գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Էջմիածնում հանրահավաքի կազմակերպիչն է քրեական հեղինակություն համարվող և Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---