ՊԵԿ-ը ստուգումներ է արել 70 գազալցակայանում. 61-ում խախտումներ են գտել

ՊԵԿ-ը ստուգումներ է արել 70 գազալցակայանում. 61-ում խախտումներ են գտել

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեսուչները ստուգումներ են իրականացրել 70 գազալցակայանում, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, տեսուչները ստուգումներ են իրականացրել նաև ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում:

«Գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, ուստի ստուգումները չեն իրականացվում, ելնելով այն հանգամանքից, թե դրանք ում են պատկանում: Նման ստուգումներ իրականցվում են հանրապետության բոլոր գազալցակայաններում», - ասաց Մկրտչյանը:

Ավելի վաղ, մամուլում լուրեր են շրջանառվել, որ ՊԵԿ տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացրել՝ մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել և արձանագրություններ կազմել։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---