Դոն Պիպոն բերման է ենթարկվել (վիդեո) 16 հունիսի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Էջմիածնում սեփական առանձնատնից բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը: Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է: Հանրահավաքների կազմակերպիչն են Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։ Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ըստ որոշ տեղեկությունների նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |