ԶՈւ թիկունքի պետ. Բանակի տվածը բավարար է զինվորի ծառայությունն ապահովելու համար16 հունիսի 2018 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Տարվա ընթացքում զինծառայողներին տրամադրվում է 16 զույգ գուլպա ամառային համազգեստի հետ, 8 զույգ՝ ձմեռայինի հետ, ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով՝ զինվորին 24 զույգ գուլպա է տրամադրվում, ինչը բավարար է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԶՈւ թիկունքի պետ գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերում շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող իրային միջոցները: Անդրադառնալով տնից զինվորներին ուղարկվող պարագաներին՝ Յոլչյանն ընդգծել է, որ տվյալ պահին հրամանով արգելվել է դրսից ինչ-որ միջոցների փոխանցումը զինվորներին, հայտնում է Aysor.am-ը: «Մենք տրամադրում ենք մինիմալից ավելի, որը բավարար է զինծառայողին ծառայության ընթացքում ապահովելու համար: Վստահեցնում եմ, որ եթե տնից բան չուղարկեն, բանակի հատկացրածն ամբողջովին բավարար է, որ զինվորներն ապահովված լինեն», - ասել է նա: Անդրադառնալով վարտիքների մասով եղած խնդիրներին՝ Յոլչյանը նշել է, որ զինվորները չեն ցանկանում լվացած վարտիքներ հագնել և նորն են պահանջում: Նա ընդգծել է, որ այս խնդիրը լուծելու համար բոլոր զորամասերում լվացքի մեքենաներ են տեղադրվելու, իսկ զինվորներին անհատական լվացքի պարկեր են տրամադրվելու, որոնցում նրանք իրենց անձնական իրերը կարող են լվանալ: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով զինվորների իրային միջոցներով ապահովվածությանը բանակում, նշել էր. «Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ ԶՈւ ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն և ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով և այլն: Այդ թեմայով արդեն զրույց ունեցել ենք ԶՈւ գլխավոր շտաբի հետ և դրա արդյունքներով հայտարարել եմ, որ այդ պրակտիկան համարում ենք ավարտված: Բոլոր այն դեպքերում, երբ ծնողները կանգնած կլինեն նման խնդրի առաջ՝ նրանց կրկին կոչ եմ անում ոչ թե իրականացնել այդ պահանջը, այլ դիմել ԶԼՄ-ներին և վարչապետի աշխատակազմին: Ես ունեմ ԶՈւ ներկայացուցիչների հավաստիացումները, որ մենք այսօր ի վիճակի ենք մեր զինվորներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչը պետության պարտավորությունն է»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |