Փաշինյանն ու Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սբ Վարդանանք եկեղեցի16 հունիսի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամների հետ այցելել Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Եկեղեցու օծման արարողությունը տեղի է ունեցել նույն օրն առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ: Սա ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի երկրորդ աշխատանքային այցն է Արցախի Հանրապետություն: Մայիսի 9-ին, վարչապետ ընտրվելու հաջորդ օրը, նա առաջին աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |