Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանը հրաժարական է տվել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։

Հրաժարականի մասին նա հայտնել է հունիսի լույս 18-ի գիշերը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ թողնում է պաշտոնն իր կամքով։

Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ անթիվ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---